Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Արգամ Աբրահամյանը հրաժարվել է Արտաշատի քաղաքապետի պաշտոնից

Արգամ Աբրահամյանը հրաժարվել է Արտաշատի քաղաքապետի պաշտոնից
17.05.2017 | 00:24

Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը մայիսի 16-ին քաղաքապետի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել։ Ավելի ուշ Արգամ Աբրահամյանը Facebօok-ի իր էջում գրել է. «Արտաշատի քաղաքապետի պաշտոնում աշխատեցի մեծ նվիրումով և պատասխանատվությամբ` ջանք ու եռանդ չխնայելով արտաշատցիներին տվածս խոստումները կատարելու և Արտաշատն ավելի գեղեցիկ և հարմարավետ դարձնելու համար: Չեմ պնդի, որ իրականացրել եմ բոլոր ցանկություններս ու երազանքներս մեր քաղաքի համար, բայց շատ բան արվեց իմ և արտաշատցիների համատեղ ջանքերով: Վայր եմ դնում քաղաքապետի անչափ պատասխանատու լիազորություններս, նոր` ավելի ծանր պատասխանատվություն ստանձնելու Ազգային ժողովի պատգամավորի մանդատով սեփական քաղաքիս, մարզիս և պետությանս ծառայելու համար: Շնորհակալ եմ Արտաշատի քաղաքացիներին` համատեղ աշխատանքի համար, շատ բան սովորեցի ձեզնից, իմաստացա և նորովի ընկալեցի կյանքը:


Շնորհակալ եմ, որ գնահատեցիք իմ նվիրումն ու աշխատասիրությունը, և խորհրդարանական ընտրություններին ինձ ևս վստահեցիք ձեր քվեն, որի պատիվը, խոստանում եմ` բարձր կպահեմ Ազգային ժողովում:


Վայր եմ դնում Արտաշատի քաղաքապետի լիազորություններս, բայց չեմ հեռանում Արտաշատից, այլ` օգտագործելու եմ նոր լիազորություններս արդեն ոչ միայն Արտաշատի, այլև մեր Արարատի մարզի և Հայաստանի առջև կուտակված խնդիրները լուծելու համար»:
Արգամ Աբրահամյանը «Ծառուկյան» դաշինքի ցուցակով պատգամավոր է ընտրվել։

Դիտվել է՝ 1860

Մեկնաբանություններ